-
22.12.2020|
22:16
Ռուսական Репортер կայքը հոդված է հրապարակել, որում, վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, եզրակացրել է, որ Ռուսաստանին հնարավոր է հրահրեն պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը:
-
22.12.2020|
21:53
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար պատժամիջոցներ սահմանելու իր «սխալ որոշումը»՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ NTV հեռուստաընկերության եթերում:
-
22.12.2020|
21:52
ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը՝ ТАСС-ին հարցազրույցում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Էն Լինդեն:
-
22.12.2020|
21:51
Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Անկարան Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ՝ դեկտեմբերի 22-ին, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: «Այժմ մեր աշխատակազմից 60 մարդ Ադրբեջանում է:
-
22.12.2020|
14:57
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի՝ տարբեր ծախսեր ներառող փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Փաթեթը պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ՝ ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:
-
22.12.2020|
14:48
«Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում ձախողված այցին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին ու հասարակական տրամադրություններին:
-
22.12.2020|
14:40
«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վնաս չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»։
-
22.12.2020|
14:26
Ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցումներին, երեկ հայտարարեց ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը։
-
22.12.2020|
09:55
Բրյուսելում կայացել է Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Բաքուն ներկայացել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությամբ, ԵՄ-ն՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գլխավորած պատվիրակությամբ:
-
22.12.2020|
01:30
Օկուպացված Արցախում այնպիսի բան է տեղի ունենում, որ հնարավոր չէ բացատրել։ Բայց արդեն պարզ չէ, թե ինչ է կատարվում նաև Հայաստանի «խորհրդային» սահմաններին։ Սյունիք, Վայոր ձոր, Գեղարքունիք. ամենուրեք լարվածություն է ու տագնապ, ամենուրեք գնդակոծության ու զինված սադրանքների սպառնալիքներ են կովկասյան թաթարների զորքերի գազանների կողմից։